Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բոլորը մեծ ուշադրություն են դարձնում աշխարհի և տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին։ «Համաշխարհային տնտեսությունն արագորեն ներքաշվում է մի նոր ճակատամարտի մեջ, որը լինելու է շատ ցավոտ և մղվելու է թանկարժեք մետաղների համար։ Էներգետիկ ռեսուրսների և առևտրային ուղիների նկատմամբ վերահսկողության համար առաջանում է նոր և չափազանց ագրեսիվ մրցակցություն»,- ասել է Թուրքիայի նախագահը։               
 

Կա՞ մի բան, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել այդ մարդը

Կա՞ մի բան, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել այդ մարդը
29.12.2025 | 16:40

Մի քանի օր է' Հայաստանի տարբեր շրջաններում էլեկտրականության համատարած անջատումներ են, մարդիկ չեն կարողանում իրենց տները ջեռուցել, և դրա հիմնական պատճառը ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարներն են։ Ու քանի որ ՀԷՑ-ի կառավարումը իշխանությունը փնթի է իրականացնում, վթարների վերացումը և հոսանքի կարգավորումը դառնում է լուրջ խնդիր։ Մի բան, որ մի քանի ամիս առաջ ժամերի ընթացքում էր լուծվում, հիմա օրեր շարունակ չեն կարողանում կարգավորել։

Բնականաբար, Նիկոլի թիմը պիտի այս ձախողման համար էլ մեղավորներ փնտրի։ Այս անգամ մարդկանց համոզում են, թե իբր ինչ-որ չարամիտներ են արհեստական վթարներ կազմակերպում։

Ամեն ինչի համար մեղավորներ գտնում է Նիկոլն իր թիմով, բայց ոչ մի բանի համար պատասխանատվություն չի ստանձնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ կա՞ մի բան, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել այդ մարդը։ Ախր, գոնե սեփական զավակների դաստիարակության պատասխանատվությունը չի վերցրել, թողել է՝ ինչ միջավայրերում ասես լինում են, ինչ տեսքով ասես նկարվում են։

Դրա մեղավո՞րն ով է։

Կարող է՞ այդ երեխաների ծնվելու մեղավորն էլ ինքը չի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ